Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Ուսման Դիոմանդեի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբներ։
19-ամյա իվուարցին հայտնվել է Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» դիտակետում, հայտնում է Caught Offside-ը:
Աղբյուրի համաձայն, «Սպորտինգը» պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից 75 միլիոն եվրոյի դիմաց: Այս գումարը նշված է պաշտպանի պայմանագրում որպես փոխհատուցում։
Transfermarkt-ը Դիոմանդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: Պորտուգալիայի առաջնության վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստը 13 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































