«Արսենալի» բրազիլացի կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է ակումբից իր հեռանալու մասին լուրերի մասին և ամփոփել «զինագործների» 2022/2023 մրցաշրջանի արդյունքները։
«Անկեղծ ասած, ես զարմացած էի, բայց միևնույն ժամանակ շատ գոհ էի նրանից, թե ինչպես էին ինձ վերաբերվում բոլորը «Արսենալում» ակումբ տեղափոխվելուց հետո: Ես երջանիկ եմ այստեղ։ Չգիտեմ, թե ով է նման լուրեր տարածում, բայց այս պահին ես պարզապես ուրախ եմ «Արսենալում» լինելու համար: Իհարկե, տիտղոսը կորցնելը ցավալի էր։
Միևնույն ժամանակ, մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր սպասում, որ մենք կլինենք այնտեղ, որտեղ հայտնվեցինք։ Եվ եթե ինչ-որ մեկը նախապես ասեր, որ մենք երկրորդն ենք լինելու, բոլորը սիրով կհամաձայնեին սրան։ Բայց երբ պայքարում ես տիտղոսի համար, դա բաց թողնելը շատ դառն է։ Կարծում եմ՝ մենք դեռ շատ բան ունենք սովորելու, և դա մեզ համար դաս էր։ Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ: Մեզ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում»,- Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
























































