«Արսենալը» մոտ է «Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» ակնկալում է, որ գործարքը կավարտվի երկու օրվա ընթացքում։ Այս պահին կողմերը մոտ են վերջնական պայմանավորվածությունների ավարտին։ Կասկած չկա, որ Ռայսը կարիերան կշարունակի «Արսենալում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմը» մերժել է «Արսենալից» Դեկլանի համար ռեկորդային առաջարկը՝ 122 միլիոն եվրոյի չափով (ներառյալ բոնուսները): Նշվում էր, որ «մուրճերը», ամենայն հավանականությամբ, իրենց խաղացողի համար կխնդրեն առնվազն 128 միլիոն եվրո:
























































