«Լիվերպուլը» հայտարարել է պաշտպան Ռիս Ուիլյամսի՝ «Աբերդինի» հետ պայմանագիր կնքելու մասին:
Հաջորդ մրցաշրջանը 22-ամյա անգլիացին վարձավճարով կանցկացնի շոտլանդական ակումբում։
Ուիլյամսը «Լիվերպուլի» սան է։ 2022/23 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Բլեքպուլում»։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































