«Տոտենհեմը» համաձայնել է իր կիսապաշտպան Հարի Ուինքսի տրանսֆերը վաճառել «Լեսթերին», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։
Ինչպես հաղորդում է Football Daily-ն, անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «աղվեսներին» կարժենա մոտ 12 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տոտենհեմը» պայմանավորվել էր «Լեսթերի» հետ Ջեյմս Մեդիսոնի տրանսֆերը գնելու հարցում՝ 45 միլիոն եվրոյով։
Հավանական է, որ Ուինքսը կգնա հակառակ ուղղությամբ այս գործարքի շրջանակում:
























































