«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մինչև 50 միլիոն եվրո առաջարկել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանի համար, հայտնում է լրագրոն Նիկոլո Սկիրան։
Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ծանոթ է Օնանային «Այաքսում» աշխատելու օրերից։ «Ինտերը» պատրաստ է դիտարկել առաջարկները՝ սկսած 60 միլիոն եվրոյից։
27-ամյա կամերունցու համար «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև 2028 թվականը պայմանագիր է պատրաստել՝ մեկ մրցաշրջանում 6 միլիոն եվրո աշխատավարձով։
2022/23 մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 36 գոլ և 19 անգամ անառիկ պահելով դարպասը։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
























































