«Տոտենհեմը» բանավոր համաձայնության է եկել «Լեսթերի» հետ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Տոտենհեմը» 40 մլն ֆունտ կվճարի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Լոնդոնյան ակումբը նախապես համաձայնեցրել էր խաղացողի հետ անձնական պայմանագրի պայմանները մինչև 2028 թվականը: Այժմ Մեդիսոնը պետք է բուժզննում անցնի, իսկ ակումբները պետք է պատրաստեն անհրաժեշտ փաստաթղթերն ու ստորագրեն դրանք։
2022/23 մրցաշրջանում Մեդիսոնը անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































