Փիրս Մորգանն արժանացել է «Տարվա լավագույն հարցազրույց» մրցանակին՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարցազրույցի համար։
Բրիտանացի լրագրողն ու հաղորդավարն արժանացել է TRIC Awards մրցանակաբաշխության մրցանակին (հիմնադրվել է 1931 թվականին Բրիտանական հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի կողմից):
Փիրս Մորգանը մրցանակը ստացել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարցազրույցի համար, ով այդ ժամանակ դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող էր։
Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին։ Դրանում ֆուտբոլիստը քննադատաբար է արտահայտվել ակումբի և մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։
























































