«Լիվերպուլը» ցանկանում է մրցակցել Մադրիդի «Ռեալի» հետ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են 24-ամյա ֆրանսիացու համար վճարել ավելի քան 300 միլիոն եվրո։
Հաղորդվում է նաև, որ Կատարի էմիր Թամիմ իբն Համադ Ալ Թանին, ում պատկանում է ՊՍԺ-ն, խիստ զայրացել է Մբապեի՝ ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառով, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջ։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը վստահ էր, որ խաղացողը նոր գործարք կկնքի, սակայն հարձակվողը չի ընդունել թիմի պայմանները։ Այդ իսկ պատճառով էլ, փարիզյան ակումբը պատրաստ կլինի շահավետ առաջարկի դեպքում բաժանվել ֆրանսիացուց, որպեսզի հաջորդ ամառ նա անվճար չհեռանա թիմից։
























































