Մյունխենի «Բավարիան» լավատեսորեն է տրամադրված «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նրա խոսքով՝ կողմերը առանցքային մանրամասները կքննարկեն այն բանից հետո, երբ 26-ամյա կորեացին կավարտի զինվորական ծառայությունը։
«Բավարիան» մտադիր է ֆուտբոլիստի հետ կնքել պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։ Մյունխենցիները «Նապոլիին» կվճարեն իտալական ակումբի հետ պայմանագրով նախատեսված փոխհատուցման չափը։
Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանի վերջում Կիմ Մին Ջեն ճանաչվել է Ա Սերիայի լավագույն պաշտպան։
























































