Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը, որի համար «քաղաքայինները» «Չելսիին» վճարել են գրեթե 30 միլիոն եվրո՝ առանց բոնուսների, պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
29-ամյա Կովաչիչը հինգ մրցաշրջանի ընթացքում Կապույտների կազմում անցկացրել է 221 հանդիպում՝ հաղթելով Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Բացի այդ, 2019/2020 մրցաշրջանի արդյունքներով խորվաթ ֆուտբոլիստը ճանաչվել է լոնդոնյան ակումբի լավագույն խաղացող։
Ազգային հավաքականի կազմում Կովաչիչը անցկացրել է 95 հանդիպում և մասնակցել Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության երրորդ տեղը զբաղեցրած թիմի կազմում։
Մատեոն Զագրեբի «Դինամոյի» ակադեմիայի սան է։ Խորվաթական ակումբից նա 2013 թվականին տեղափոխվեց «Ինտեր», երկու տարի անց դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող, այնտեղից էլ տեղափոխվեց «Չելսի»։
























































