«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Ռաֆայել Կարիոկան երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։
Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ձմռանը.
Կարիոկան թիմի կազմում ընդհանուր առմամբ 10 հանդիպման է մասնակցել: 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։