«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսով, տեղեկացնում է GiveMeSport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները պլանավորում են գոլահարին ձեռք բերել այս ամառ։ «Ինտերը» չի ցանկանում բաժանվել խաղացողից, սակայն ֆինանսական իրավիճակի պատճառով ակումբը կարող է գործարք կնքել։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։
























































