«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Բավարիա», հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Հաղորդվում է, որ բանակցությունները հաջող են ընթացել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել մոտ 92 միլիոն եվրո։
29-ամյա Քեյնը 38 խաղում 30 գոլով զբաղեցրել է 2-րդ տեղը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում: Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
























































