«Արսենալը» այս շաբաթ պայմանագիր կկնքի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցի հետ , հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են բոլոր մանրամասների շուրջ, եւ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչեւ 2028 թվականը։
Սպասվում է, որ Հավերցը այս շաբաթ բուժզննում կանցնի:
2022/23 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։