«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը 23 համարի մարզաշապիկը կրում էր 2022 թվականի հունվարից։ Մեկուկես տարի անց ֆուտբոլիստը որոշել է փոխել համարը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Այժմ Դիասի մարզաշապիկին կլինի 7 համարը, նախկինում այս համարով հանդես է եկել Ջեյմս Միլները։ Նա լքել է ակումբը պայմանագրի ժամկետի ավարտց հետո և այժմ հանդես կգա «Բրայթոնում»։
Երկրպագուները, որոնք ակումբային խանութում արդեն գնել են Դիասի 23 համարի մարզաշապիկներ, դրանք կկարողանան անվճար փոխանակել 7 համարով նոր մարզաշապիկների հետ։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































