Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալ», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Գործարքի մանրամասները չեն նշվում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ալ-Հիլալը» Կուլիբալիի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել։ Ֆուտբոլիստը տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ կստանա։
Կուլիբալիին «Չելսին» գնել է անցյալ ամառ «Նապոլիից»: Անցած մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հունիսի 23-ին «Ալ-Հիլալը» հայտարարել էր «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ պայմանագիր կնքելու մասին։
























































