«Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային առաջարկել է երկարաձգել իր գործող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է The Times-ը:
Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» ցանկանում են համոզել պորտուգալացուն ամռանը չհեռանալ թիմից։ Transfermarkt-ի համաձայն՝ Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Սիլվան պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քննարկել Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկները։
Սիլվան նախորդ մրցաշրջանում հաղթել է Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
























































