«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է այն պատճառները, թե ինչու իր թիմը չկարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը նախորդ մրցաշրջանում։ Լոնդոնցիները երկար ժամանակ առաջատար էին մրցաշարային աղյուսակում, սակայննրանք մի շարք անհաջող հանդիպումներ ունեցան և ի վերջո թույլ տվեցին «Մանչեսթեր Սիթիին» շրջանցել իրենց։
— Չեմպիոնության համար «Սիթիի» դեմ պայքարելու խնդիր դրե՞լ էիք:
-Նպատակը տիտղոս նվաճելն էր։ Սա «Արսենալն» է, և նրանից պահանջարկը բարձր է։ Ինձ համար դեռ շատ ցավալի է, որ ես չհաղթեցի Պրեմիեր լիգան 10 ամիս «Սիթիի» հետ պայքարելուց հետո: Բայց սա սպորտ է։ Այնուամենայնիվ, այն, ինչ ձեռք է բերվել այսպիսի երիտասարդ թիմի հետ, գովելի է։
-Ի՞նչը չբավականացրեց հաղթելու համար։
— Շատ բաներ։ Մենք պատժվեցինք երեք անընդմեջ ոչ-ոքիների համար («Լիվերպուլի», «Վեսթ Հեմի» և «Սաութհեմփթոնի» հետ) և մեզ հետ պատահած բոլոր անախորժությունների համար։ Երեք-չորս կարևոր խաղացողներ վնասվածքներ ունեին, ինչը հետագայում բարդացրեց մեզ համար իրավիճակը։ Երբ բոլորը պատրաստ էին, թիմը կայուն էր։ Հենց որ խնդիրները սկսվեցին, մենք բավականաչափ ուժ չունեինք։ Եվ հետո, մեր մրցակիցն աշխարհի լավագույն թիմն էր։ Լավագույն թիմը, աշխարհի լավագույն մարզիչը։ Մեզ այլ բան չէր մնում, քան ընդունել այն և սեղմել չեմպիոնի ձեռքը,- ասել է Արտետան Marca-ին տված հարցազրույցում։
























































