«Սելթիկի» գլխավոր աստղ Կյոգո Ֆուրուհաշին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Ճապոնիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերային մրցավազքին միացել է ԱՊԼ-ի նորեկ «Բարնլին», հայտնում է The Scottish Sun-ը։
Ֆուտբոլիստին անձամբ իր թիմում ցանկանում է տեսնել մարզիչ Վինսենտ Կոմպանին։ Այս մրցաշրջանում ճապոնացի հարձակվողը Շոտլանդիայում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ լիգայի 36 խաղում 27 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:
Նա նաև յոթ գոլ է խփել գավաթային հանդիպումներում և օգնել է «Սելթիկին» նվաճել ներքին մրցաշարերում բոլոր երեք տիտղոսները (առաջնություն, գավաթ և Լիգայի գավաթ):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անգելոսը, ով մինչ այդ գլխավորում էր «Սելթիկը», կփորձի լոնդոնյան ակումբ բերել նաև ճապոնացի ֆուտբոլիստին։
























































