«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը մկանի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը ծանր վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ինտերի» հետ խաղում (հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ «Մանչեսթեր Սիթիի»)։ Ֆուտբոլիստը բաց կթողնի Անգլիայի Սուպերգավաթի խաղը «Արսենալի» դեմ:
Բելգիացին բաց կթողնի նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումը «Բարնլիի» դեմ։
Ակումբի բժշկական շտաբը հույս է հայտնել, որ ֆուտբոլիստը շարք կվերադառնա մինչև օգոստոսի 16-ը՝ «Սևիլիայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղին: