«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին բուժզննում է անցնում «Ալ Հիլյալ» տեղափոխվելուց առաջ։ Այս մասին հայտնում է Taggat-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ակումբը համաձայնության է եկել «Չելսիից» 32-ամյա սենեգալցու տրանսֆերի շուրջ։
2022/23 մրցաշրջանում Կուլիբալին լոնդոնցիների կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։