«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարծիք է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մասին։
«Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել խոսել Մաուրիսիո Պոչետինոյի հետ: Ես մի փոքր խոսեցի այդ մասին Փարիզում գտնվող ընկերներիցս մի քանիսի հետ: Ես դա քննարկել եմ նաև որոշ խաղացողների հետ: Ինձ ասացին, որ նա շատ լավ մարզիչ է, և ես շատ ուրախ եմ նրա հետ աշխատելու համար»,- Նկունկուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հունիսի 20-ին «Չելսին» հայտարարեց Լայպցիգից կիսապաշտպանի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
























































