«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալ Ջուզեպե Ռիսոն խոսել է ֆուտբոլիստի՝ «Նյուքասլ» տեղափոխվելու մասին։
«Դժվար է հրաժարվել նման առաջարկներից։ Ֆուտբոլիստի և ակումբի վրա ճնշումը խելահեղ էր: Մենք արդեն համաձայնեցրել ենք Տոնալիի պայմանագրի բոլոր պայմանները «Նյուքասլի» հետ, այժմ երկու ակումբները մոտ են պայմանագիրը կնքելուն։
«Նյուքասլի» հետ պայմանագիրը նախատեսված է 6 տարով։ Սանդրոն հանգիստ է վերաբերվում իր ապագային, քանի որ գիտի, որ երբ նման մեծ առաջարկներ են գալիս, թե ակումբի, թե անձամբ խաղացողի համար դժվար է հրաժարվել նման հայտնի ակումբի առաջարկից։
Հենց որ ակումբները պայմանավորվեն, Տոնալին բուժզննում կանցնի։ Դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Դա իրականում հիանալի գործարք է, և «Նյուքասլը» կատարյալ նախագիծ է Տոնալիի համար: Նրանք ցանկանում էին ամեն գնով ձեռք բերել նրան: Վստահ եմ, որ նա առանցքային խաղացող է դառնալու այս նախագծում։ Բացի այդ, այս տրանսֆերը նաև ֆինանսապես շատ կօգնի «Միլանին» և «Բրեշիային»,- Ռիսոյի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։
























































