ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակները» հետաքրքրված են 24-ամյա մարոկկացու ծառայություններով՝ կապված Քայլ Ուոքերի հավանական հեռանալու հետ։
Բացի այդ, Ժոաու Կանսելոն, ով ձմռանը վարձավճարով տեղափոխվել էր «Բավարիա», չի վերադառնա թիմ։
Հակիմին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































