Հարձակվող Ջասթին Կլյուվերտը կարիերան կշարունակի Անգլիայում։ Հոլանդացի հարձակվողը «Ռոմայից» տեղափոխվել է «Բորնմուտ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ջասթին Կլյուվերտը նախորդ մրցաշրջանում խաղացել է «Վալենսիայում»: 24-ամյա ֆուտբոլիստի ակտիվում 29 հանդիպում է, 8 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում։
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, տրանսֆերի արժեքը կազմել է 11 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում անգլիական թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 15-րդ տեղը:
























































