«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին Բրազիլիայում բնապահպանական խախտումների համար մեծ տուգանք է սպառնում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը՝ հղում անելով Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռիո դե Ժանեյրո նահանգում Նեյմարի բնակավայրերից մեկում որոշակի աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղեկցվել են մի քանի «էկոլոգիական խախտումներով»։ Դրանք ներառում են ջրահոսքի շեղումը, գետից ջրի չարտոնված դուրս բերումը՝ արհեստական լիճը մատակարարելու համար: Հայտնաբերվել են նաև հողի, քարերի և ժայռերի չարտոնված տեղաշարժեր, ինչպես նաև առանց հատուկ թույլտվության լողափի ավազի օգտագործում։
«Հաջորդ քայլը լինելու է հայտնաբերված խախտումների գնահատումը և տուգանքի նշանակումը, որը, ըստ հաշվարկների և հաշվի առնելով շրջակա միջավայրին հասցված վնասը, կկազմի առնվազն 5 միլիոն ռեալ (մոտ 950 հազար եվրո)»,- ասված է հաղորդագրության մեջ։
























































