«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հայտնել է ակումբին այս ամառ թիմից հեռանալու իր ցանկության մասին, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», որը պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին մոտ ապագայում։ «Բավարիան» նույնպես դիտարկում է պաշտպանի հնարավոր ձեռքբերումը։
33-ամյա իսպանացին «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում և արդյունավետ գործողություններով գոլ չի խփել։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
























































