Ճապոնիայի հավաքականի հարձակվող Կեյտո Նակամուրայի հրաշալի մարզավիճակը գրավել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրությունը:
ԼԱՍԿ-ի կիսապաշտպանը ուշագրավ մրցաշրջան անցկացրեց ավստրիական Բունդեսլիգայում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, նա վերջերս աչքի ընկավ գոլով Ճապոնիայի հավաքականի կազմում Սալվադորի հետ ընկերական խաղում (6-0):
«Լիվերպուլը», «Աստոն Վիլան» և Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Livescore-ը նշում է, որ ԱՊԼ-ում «Բրայթոնի» հարձակվող Կաորու Միտոմայի հաջողություններից հետո անգլիական ակումբները կարծում են, որ Նակամուրան կարող է դառնալ հերթական ճապոնացի ֆուտբոլիստը:
























































