«Չելսիի» հարձակվող Կալում Հադսոն-Օդոին կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա անգլիացին կարող է Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ տեղափոխվել։ Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է սաուդյան երկու ակումբ։
Անցած մրցաշրջանում Հադսոն-Օդոյին վարձավճարով հանդես է եկել «Բայերում»: Գերմանական ակումբի կազմում անցկացրած 21 խաղում նա դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ օրերս Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվեց «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն։
























































