«Չելսին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի համար: Այս մասին հայտնում է skysports.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սկզբում «Մանչեսթեր Յունայթեդը» 24-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել է 40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի լոնդոնյան ակումբի հետ։
























































