Լոնդոնի «Չելսին» երկրորդ անգամ է մերժել կիսապաշտպան Մեյսոն Մաունթին թույլ տալտեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 21-ին, Կապույտները ստացել են 24-ամյա Մաունթին վաճառելու երկրորդ առաջարկը և գրեթե անմիջապես հրաժարվել են դրանից։ «Կարմիր սատանաները» լոնդոնցիներին առաջարկել են 58,5 միլիոն եվրո, ինչը չի բավարարել նրանց։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում ավելին վճարել մի խաղացողի համար, որի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հաջորդ ամառ։
Մեյսոն Մաունթը «Չելսիի» ակադեմիայի սան է։
























































