Կայ Հավերցը մոտ է «Չելսիից» «Արսենալ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ակումբները շուտով համաձայնության կգան գերմանացու տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 65 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 75 միլիոն եվրո), ներառյալ բոնուսները:
Այժմ «Արսենալն» ու «Չելսին» զբաղվում են վճարումների ու բոնուսների կառուցվածքի համակարգմամբ։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա Հավերցի համար կնշանակվի բուժզննում։ «Արսենալի» հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։
Կայը «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականի աշնանը, բոնուսների շնորհիվ տրանսֆերային արժեքը կարող է հասնել 90 միլիոն ֆունտի։ Հավերցը ակումբի կազմում անցկացրել է 139 հանդիպում, խփել 32 գոլ և կատարել 15 արդյունավետ փոխանցում։
Լոնդոնյան ակումբի հետ Հավերցը հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։
























































