«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտնել է, որ ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ անգլիական թիմում առաջիկա տարիներին:
«Հոլանդը նպաստել է «Սիթիի» թրեբլին: Մնացած ամեն ինչ, ներառյալ «Ոսկե գնդակը», պարզապես բոնուս է: Էրլինգը կմնա Մանչեսթերում»,- Պիմենտայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցյալ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Անգլիական ակումբի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայում խփել է 36 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
























































