«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին ձեռք բերելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ խորվաթ կիսապաշտպանի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հարցը կարծես ավարտված գործ լինի։ Կողմերը պետք է կարգավորեն վերջին մանրամասները։ «Քաղաքայինների» ճամբարում աճում է այն համոզմունքը, որ Կովաչիչի տրանսֆերի մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ։
29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։
























































