Պաշտպան Ժոաո Կանսելոն հաջորդ մրցաշրջանում չի մնա «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/23 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ Պայմանագրի ավարտին մյունխենցիները որոշել են չակտիվացնել գնման տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Բարսելոնան»։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պորտուգալացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































