«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամոսը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան թիմը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 55 մլն եվրո։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել խաղացողի հետ։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ինքը դեմ չէ ՊՍԺ տեղափոխվելուն: Նրա գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
2022/23 մրցաշրջանում 22-ամյա պորտուգալացին «արծիվների» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































