«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հայտնում է Relevo-ն՝ Մադրիդի «Ռեալը» որոշել է հրաժարվել Քեյնի համար պայքարից, քանի որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում կրկին բանակցել «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ։ Իսպանացի ֆունկցիոները նպատակահարմար չի համարում 100 միլիոն եվրո ծախսել 29-ամյա անգլիացու գնման վրա։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուի վարձակալության վերաբերյալ:
























































