Հայտնի են դարձել Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագրի մանրամասները ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Այս մասին հայտնում է PSG Community-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կլինի երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Էնրիկեն տարեկան կվաստակի մոտ 10 միլիոն եվրո։
Էնրիկեն չի առարկել աստղերի հեռանալուն ակումբից և պատրաստ է կենտրոնանալ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների զարգացման վրա։ Իսպանացին ցանկանում է երկարաժամկետ աշխատել և թիմ կառուցել իր ընտրած խաղացողներով:
Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն ներկայիս մարզիչ Քրիստոֆ Գալտիեի գլխավորությամբ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը, սակայն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից։
























































