Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ինտեր Մայամի»:
«Ամեն ինչ լավ է։ Սկզբում այլ ծրագրեր ունեի։ Բայց գոհ եմ վերջնական որոշումից և ոգևորված եմ առաջիկա մարտահրավերով: Դա կարևոր քայլ էր, ես դա հասկացա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում 90min-ը։
Ավելի վաղ 35-ամյա Մեսսին ինքը հայտարարել էր ազատ գործակալի կարգավիճակով «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին։ Նա հեռացավ ՊՍԺ-ից, որի կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Արգենտինացու վերադարձը «Բարսելոնա» չկայացավ իսպանական թիմի ֆինանսական խնդիրների պատճառով։ Հարձակվողը որոշել էր չսպասել նրանց հնարավոր որոշմանը:
























































