Իտալիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Տիագո Մոտան կարող է դառնալ փարիզյան թիմի նոր գլխավոր մարզիչը։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Բոլոնիայի» գլխավոր մարզիչը Քրիստոֆ Գալտիեին փոխարինելու գլխավոր հավակնորդն է: Առաջիկայում կողմերը կքննարկեն հնարավոր համագործակցության պայմանները։
2018 թվականին թոշակի անցնելուց հետո Մոտան աշխատել է որպես երիտասարդական թիմի մարզիչ ՊՍԺ-ում, ինչպես նաև «Ջենովայում», «Սպեցիայում» և «Բոլոնիայում»։
Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը չի դառնա ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Նագելսմանը և ՊՍԺ-ն համաձայնության չեն եկել պայմանագրի առանցքային հարցերի շուրջ։
























































