Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում երեկ հաղթեց Մալթային՝ չորս գոլ խփելով այդ խաղում։
Եվրոյի ընտրական փուլերում 11-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը՝ 11 մետրանոցից:
Նրա համար սա 55-րդ գոլն էր հավաքականում, և Քեյնը ռեկորդակիրն է գոլերի քանակով Անգլիայի հավաքականում։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը Անգլիայի հավաքականում հանդես է գալիս 2015 թվականից։
























































