«Աստոն Վիլան» հայտարարել է Ռամոն Մոնչիին ֆուտբոլային ծրագրերի նախագահի պաշտոնում նշանակելու մասին։
«Իր նոր պաշտոնում Մոնչին կզեկուցի Նասեֆ Սավիրիսին և Ուես Էդենսին (ակումբի սեփականատերեր) և կղեկավարի ակումբի բոլոր ֆուտբոլային հարցերը՝ սերտորեն համագործակցելով Ունայ Էմերիի հետ: Մոնչին իր պարտականությունները կանցնի հուլիսից»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ակումբի սպորտային տնօրեն Յոհան Լանգեն կստանձնի ֆուտբոլի զարգացման և միջազգային ակադեմիաների տնօրենի պաշտոնը: Դամիան Վիդագանին կզբաղեցնի Ֆուտբոլի գործառնությունների տնօրենի պաշտոնը: Նա կաշխատի Ունայ Էմերիի հետ ամենօրյա ֆուտբոլային գործողություններում և կօգնի Մոնչիին իր պարտականություններում:
Ավելի վաղ «Սևիլիան» հայտարարել էր մարզական տնօրենի պաշտոնից Մոնչիի հեռանալու մասին։