«Բրայթոնը» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա անգլիական թիմին, երբ հուլիսի 1-ին ավարտվի նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ։
Դահուդը «Բրայթոնի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։
























































