«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբաս Իսան արձագանքել է այն լուրերին, թե ֆուտբոլիստը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ։
«Ոչ, նա չի հանդիպել Ալ-Խելաիֆիին: Սա, եթե կարճ լինեմ»,- գրել է Իսան Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա Սալահը բանակցություններ է վարում ՊՍԺ տեղափոխվելու շուրջ։
Անցած մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ըժի տեղեկություններով ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
«Լիվերպուլը» 67 միավորով մրցաշրջանն ավարտել է 5-րդ տեղում: