«Տոտենհեմը» ցանկանում է «Յուվենտուսից» գնել կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկուն։
Լոնդոնյան ակումբը խաղացողին վարձավճարով է վերցրել թուրինյան թիմից։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, եթե լոնդոնյան թիմը նվաճեր Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա 23-ամյա ֆուտբոլիստին 35 միլիոն եվրոյով գնելու տարբերակը ավտոմատ կերպով կակտիվանա:
Քանի որ «Տոտենհեմը» չհայտնվեց եվրոպական մրցաշարերում, ակումբները բանակցում են լիարժեք տրանսֆերի պայմանների շուրջ:
Նախորդ մրցաշրջանում Կուլուշևսկին «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































