«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կմնա ակումբում, հայտնում է The Telegraph-ի լրագրող Ջոն Պերսին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել ակումբի ղեկավարության հետ թիմի հետագա ծրագրերի շուրջ բանակցություններից հետո։
Լոպետեգին գլխավորել է «Վուլվերհեմփթոնը» 2022 թվականի նոյեմբերին, երբ թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջին՝ 19-րդ տեղում էր։
Արդյունքում «գայլերը» 2022/23 մրցաշրջանն ավարտեցին Պրեմիեր լիգայի 13-րդ տեղում։
























































