«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարգևատրել է ակումբի անձնակազմին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանացին Պրեմիեր լիգայում հաղթանակի համար ստացած ամբողջ պարգևավճարը նվիրաբերել է ակումբի աշխատակիցներին։ Ըստ աղբյուրի, խոսքը շուրջ 876.000 եվրոյի մասին:
Մարզիչը կարծում է, որ ադմինիստրատորներն ու անվտանգության աշխատակիցները ևս մեծ ներդրում են ունեցել թիմի չեմպիոնության մեջ։
























































