Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ հանդիպման միջին հաճախելիությունը հասել է մոտ 40300 հանդիսականի։ Այսպիսով, Պրեմիեր լիգան գերազանցեց հաճախելիության պատմական ռեկորդը։
Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 39950 մարդ։ Իսկ մարզադաշտերում միջին հաճախելիությունն աճել է մեկ տոկոսով և այժմ կազմում է 98,7%:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին», որը նվաճել էր նաև Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը։
Բացի «Մանչեսթեր Սիթիից», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը» ևս նվաճել են ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր: Անգլիական ֆուտբոլի էլիտան լքեցին «Լեսթերը», «Լիդսը» և «Սաութհեմփթոնը»
























































