Արսենալը «Չելսիին» առաջարկ է արել կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերի համար, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» լրջորեն հետաքրքրված են 24-ամյա գերմանացու ծառայություններով և ակնկալում են, որ այս ամառ կհամաձայնվեն տրանսֆերի շուրջ։ Բանակցությունները վաղ փուլում են, և խաղացողով հետաքրքրված է նաև «Բավարիան»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Չելսին» ֆուտբոլիստի համար ցանկանում է մոտ 75 միլիոն ֆունտ ստերլինգ, «Արսենալը» ակնկալում է բանակցությունների ընթացքում նվազեցնել այդ գումարը։
Հավերցը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































